Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի բոլոր վետերաններին:
Մայիսի 9 - հաղթանակ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ
Մայիսի 8-9 - Շուշիի ազատագրումը Ադրբեջանից։
Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին՝ ժամը 2:30-ին, ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։
Խորհրդային բանակի շարքերում Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից:
Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր զորատեսակներում՝ հետևակ, զրահատանկային զորքեր, ավիացիա, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանային զորքեր, թիկունքի և սանիտարական ստորաբաժանումներ: 107 հայ զինվոր ու սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, որից 38-ը՝ հետմահու: 27 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, ինչը հավասարազոր է հերոսի կոչման:
Հայաստանը տվել է բազում գեներլաներ, 60 զորահրամանատարներ: Նրանցից շատերի անունները բոլորը գիտեն՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան (1897-1982 թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց) (1902-1950 թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան (1906-1977 թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան) (1894-1967 թթ.):
Ռազմաճակատից չվերադարձավ շուրջ 300 հազար մարդ.....
Ընդամենը մեկ օրվա տարբերությամբ պատմության էջերում գրանցվեց երկու կարևոր հաղթանակ՝ երկուսն էլ ագրեսորի նկատմամբ: