Սիրելի հայրենակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան, գեղեցիկ և հաղթական տոների կապակցությամբ: Մենք բազմաթիվ դժվարությունների միջով ենք անցել և թանկ գնով ենք ձեռք բերել մեր երկրի առաջընթացը: Հազարավոր հերոս տղաներ չտեսան իրենց իսկ կերտած հաղթանակը, սակայն հենց նրանց շնորհիվ է, որ մեր հետագա սերունդներին կարող ենք փոխանցել արժանապատիվ Հայաստան: Այդ հերոսների անունները ոսկե տառերով են գրվել մեր պատմության մեջ, և յուրաքանչյուրս այսօր պարտական ենք նրանց մեր այսօրվա հայրենիքի համար: Ցանկանում եմ բոլորիս խաղաղություն, հույս և հավատ մեր վաղվա Հայաստանի հանդեպ:
Փառք մայիսյան հաղթանակները կերտողներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել