Արմեն Աշոտյանի գրառումը կարդացի, ուզում եմ գրառման 2008թ. մարտի 1-ի կետին պատասխանեմ:
2008 մարտի 1-ին իմ, իմ ընկերների ու ՀՀ այլ քաղաքացիների վրա կրակող օլիգարխների սափրագլուխ-մարդասպանները, ապօրինի հրամաններ կատարող ուսադիր կրողները երբեք չեն եղել ու չեն էլ կարող լինել մեր հասարակության մասնիկը, առավել ևս իմ ու իմ ընկերների եղբայրները, շատ-շատ ձեր եղբայրները լինեն: Ուստի, դա ո՛չ եղբայրասպան աղետ էր, ո՛չ էլ հասարակության պառակտում, որովհետև ես իմ եղբոր վրա ձեռք չեմ բարձրացրել երբեք, ինչը չեմ կարող ասել ձեր եղբայրների մասին: Այն ժամանակվանից մինչ օրս ես շատ հստակ գիտակցում եմ՝ որտեղ եմ գնում, ինչու և ում համար: Կասկած անգամ չունեմ, որ թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր դուք նույնպես շատ լավ գիտակցում եք, թե որտեղ եք գնում, ինչու և ում համար...;) Բայց վստահեցնում եմ՝ իմ ճանապարհը շատ է տարբերվում ձերինից թե՛ ընտրված ուղիով, թե՛ հաղթահարման մեխանիզմներով, թե՛ վերջնական նպատակներով:
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/425954804119932
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել