Բոլոր նրանք, ովքեր ՀԱՅ են, բայց քրիստոնյա չեն, թող գոնե մի պահ զսպեն իրենց բարկությունը և խորհեն. իրենք իսկապե՞ս քրիստոնեական արժեքների կրող չեն, կամ, ավելի ուղիղ ասեմ, եթե իրենցից վերցնենք այն ամենը, ինչ քրիստոնեական նախահիմք ունի, արդյո՞ք չեն մնա բոլորովին մերկ` կոտրած տաշտակի առջև նստած` միայն իրենք ու իրենց անարձագանք ճառը. «Աթեիստ եմ»: Իրենց իսկապե՞ս ոչինչ չի տվել քրիստոնեությունը: Մի պահ, միայն մի պահ կանգ առնենք ու մտածենք` ո՞վ մեզ Մաշտոց ու Նարեկացի պարգևեց, ո՞վ գիր ու գրականություն տվեց, որտե՞ղ ապաստան գտավ էն որբուկը, որ հետո դարձավ Կոմիտաս Վարդապետ:
Հանե՛ք այս ամենը ՀԱՅԻ ձեր դիմանկարից և տեսեք, թե տակն ինչ կմնա:
Տառերը, որով գրում եք «Աթեիստ եմ», ձեզ քրիստոնեությո՛ւնն է տվել, սիրելի՛ եղբայրներ և քույրեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nshanabasyan/posts/1087066371310849?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



