Պարգև սրբազանի մեջքից իջեք էլի, ո՜վ հայ ժողովրդի և՛ բարեպաշտ, և՛ «բարեպաշտ», և՛ անհավատ ներկայացուցիչներ։ Եթե մեր մի մասին դուր չի գալիս հավատքի հետ կապված որոշակի մտքեր (ճիշտ կամ սխալ), ապա մյուսին էլ հաստատ դուր չի գալիս հավատքի դեմ արած հայհոյանքները։ Հանդուրժող լինենք։
Ավելի լավ ա կպեք՝ տրանսլիտն ինտերնետից հանենք։ Չէ, հանկարծ չմտածեք, թե ուզում եմ ասել, որ տրանսլիտով գրողները հայ չեն... Հայ են... Մեջները հայատառ հայերեն գրողներից լավ հայեր էլ կան հաստատ... Հայերեն չիմացող Քարդաշյանն էլ ա հայ, Լավրովի էլ մերը... Հայ ա, նկատի ունեմ... Բայց հայատառ լեզուն պետք չի կորցնել։ Սիրուն ա, հեշտ ա կարդացվում, սեքսը սեխի հետ չի շփոթում, Մաշտոցն ահագին չարչարվել ա վրան, ափսոս ա կորչի, ՄԵՐՆ ա...
Հիրավի, հայապահպան գործ մը արած կըլլաք։ Թե չէ քֆրտելուց բոլորս էլ լավ ենք։