Եկեղեցու հոգևորականներին քննարկելուց կառաջարկեի՝ նախ ինքներս մեզ քննարկեինք, ու քանի որ տեսանելի հանրային դաշտից դուրս ենք, եկեք անձնապես չանդրադառնանք որևէ մեկի «մարդեղությանն» առհասարակ:
էսօրվա աղմուկի մասնակիցներից շատերին հասարակության որոշ մաս ճանաչում է:
Չեմ ընդունում ցանկացած կատերգորիզմ և առավել ևս չեմ ընդունում մեջբերման մեկ տողը ծածանելու մեր նորօրյա մոտեցումը, բայց և հետաքրքիր կլիներ նախ ունենալ ամբողջական նյութը:
Անձամբ չգիտեմ Սրբազանին, բայց այն, որ անցնել է հոգեկերտվածքի բոլոր ուղիները՝ սկսած արևելյան փիլիսոփայությունից մինչև եկեղեցի, հաստատում է իր գիրքը (Ես եմ ճանապարհը): Առավել ևս պիտի տարանջատել մեջբերումից եկեղեցին ու «մարդեղությունը», և դրանից հետո վստահ եմ, որ մեր այս երկխոսությունը կդառնա խիստ օգտակար մեր համար:
Ունեմ լիքը ընկերներ, որոնք ոչ մի բան չեն դավանում և կամ դավանում են ոչ Հայ Առաքելական եկեղեցուն և հարգում եմ ու սիրում իրենց հայ տեսակը (սա քննարկումից դուրս է), բայց կուզեի կարդալ հիմնավոր բացատրություն, թե ինչո՞վ է ոչ հայ եկեղեցուն դավանող հայը (ասենք՝ խարիզմատիկ աղանդի ներկայացուցիչ է, ով հայհոյում է եկեղեցի) (արդեն վատ է) պատրաստ պետդեպարտամենտ գովերգել, գենդեր տարածել: Բանը նրանում է, որ աղմուկի շատ մասնակիցներ ոչ մի բան չեն դավանում ու պատվերով աղմկում են, ամենամեղմը բոլորիս պատով տալով բոլորին անխնա՝ երբ ում պետք եղավ:
Դրսերում մի քանի էստեղ ծնվածներ ունենք, ումից վստահաբար ազգովի խորշում ենք ու էլի ոչ խիղճ ունեն, ոչ աստված (հա՞յ են)։
Թեթև նկատելի է պահի քաղաքականացումը, և կարծես թե գեթ մեկ նախադասության ծածանումը լավ մեկնարկ է խորեզմա ցույց տալու և կիսելու մեր ավանդական արժեքի դերն ու նշանակությունը:
Բայց և թե որքանով է դա հնարավոր, կարծում եմ՝ գիտեն բոլորը:
Աշխարհում էսօր մենք անպարտելի ենք միատարությամբ, և մեր քիթն են խոթում գեթ մեկ բան (ոչ էն, որ հզոր ենք, որ մոնոէթնիկ ենք ու միատար)։
Ամփոփում. գտնում եմ, որ չկա ոչ մի պատահական բան մեր հանրային կյանքում, ու ժամանակն է, որ մենք իսկապես մեր մեջ սահմանենք ու հասկանանք, որ բոլորս հայ ենք ու անգամ էս դեպքում հայի և տեսակի որոշակման խնդիր ունենք ազգովի: Խորհրդային երկիրն էստեղ կորեկտիրներ է արել, և կարիք կա գնալու դեպի ակունքները՝ չմերժելով մեր խոր պատմական անցյալը ևս:
Խորհրդային երկրի աթեիստների դաստիրակությունը պետական ապարատում սառնասիրտներ ունենալուն էր ուղղված, և չկար մեղքի գիտակցություն, որը խիղճ էր ենթադրում, ու շատերն ազատված էին մեղքից ու անում էին՝ ինչ ուզեին կամ ինչ հրահանգվեր:
ՇԱՏ չեմ ուզելու հավատալ, որ այս հող վրա ձևավորված տարատեսակ հավատալիքները կապ ունեն այս դպրոցի հետ կամ հետևորդներն են, իսկ որ նախ ու առաջ մեզ պիտի արդեն հարցնենք՝ ինչ է հայն առհասարակ, դրանում նախ Չարենցին ենք պարտական (ո՞վ ենք նաիրցիներս):
Ստացվում է, որ, չունենալով Սրբազանի բուն ասելիքը, միտքն ազգովի քննարկում ենք՝ մեկ արտահայտությունը, և առավել ողբալի են այն տեսակետները, որոք լղոզելով փորձում են արդարացել իրեն:
Նախ որ ինքը դրա կարիքը չունի, և հետո միգուցե նայենք մեր շրջապատին ու տեսնենք, որ մարդկանց (բռնկվողների) մեծ մասն ուղղակի ինչպես միշտ թեմա է գտել ու ծածանո՞ւմ է։
ՎԱՏ Է, առավել վատ է, որ Եղեռնի ամյակի միախմբման հանրային վիճակն աղճատվում է, և կարծեք թե նկատելի են ներհայկական և արտաքին թևերի նկրտումներն այս թեմայով:
Հ.Գ. Մենք նեոլիբերալիստ չենք ու նաև այն աստիճան գիտակից ենք, որ չկարծենք, թե Սրբազանը մեզ զրկում է ազգային տեսակից: