Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, որպես հավատացյալ ու հետևորդ, մեկ բան կխնդրեմ, որ ոչ թե միլիոններ ծախսեն նոր եկեղեցիներ կառուցելու համար, այլ այդ գումարները հատկացնեն մեր Զինված Ուժերին՝ սահմանագծում պաշտպանական նորագույն համակարգերի ներդրման նպատակով թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ սահմաններում, որը կարգելի կամ կկանխարգելի սահմանախախտումները, ցանկացած շարժ կֆիքսի և տեղեկություն կհաղորդի զինվորական անձնակազմին զգուշության և պաշտպանության համար, որի արդյունքում մարդկային կյանքեր կփրկվեն և կհզորացնեն մեր անվտանգությունը։ 
Սա բացարձակ ճշմարիտ կլինի մերօրյա կյանքում քրիստոնեության կարևորագույն հրամանակարգերից մեկի դեպքում՝ ազատել մարդուն մահից՝ վարդապետության իրականացման առումով, ինչպես նաև պետականամետ գործունեության առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել