Картинки по запросу խորհրդարանՀՀ ԱԺ պատգամավորները հերթական անգամ հաստատեցին այն բոլոր պիտակները, որ կրում են. խոսքս վերաբերում է կողմ քվեարկած այն 65 պատգամավորիկներին, ովքեր առանց խղճի խայթ զգալու իրենց կոտրած մատներով հերթական հայասպան օրենքն ընդունեցին:
Իսկապես որ զարմանալու է և տրամաբանությունից դուրս է. մենք ցեղասպանության դատապարտման, ճանաչման կոչեր ենք անում, բայց մեր երկրում մեր իշխանիկներն արդեն մի քանի տարի է՝ սկսել են սպիտակ եղեռն, իսկ այսօր ԱԺ-ում 65 մտքի, խելքի հանճարները՝ լայն ժպիտները դեմքերին, իրար հերթ չտալով, կոճակ եին սեղմում՝ հերթական անգամ ժողովրդին տանելով դեպի խորը անդունդ:
Ու մի բան է զարմացնում, պարոնայք, տիկնայք հանրապետականներ, այսքան նենգություններից, կատարած վատ գործերից հետո ինչպե՞ս եք գնում տուն և հաց ուտում կամ հանգիստ քնում։
Չէ՞ որ ձեր մատի մեկ շարժումով հազարավոր երեխաների, մայրերի, քույրերի հանապազօրյա հացը խլեցիք:
Ամոթ ձեզ, հազար ամոթ: Ձեզ նման մարդիկ իրավունք չունեն կրելու յան-ով վերջացող ազգանուն և կոչվելու բարեպաշտ քրիստոնյաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել