salad-7Mediamonitor.am-ը գրում է.

Սննդի պատմությանը բնորոշ են հանելուկային անհեթեթությունները:

Մարդկանց միշտ խորհուրդ է տրվել կատարել մտքին եկած ամեն տեսակի տարօրինակություն:

Դրանք երբեմն ոչ միայն օգտակար չեն, այլ նաև վնասակար են:

Բայց ամենավատն այն է, որ շատերը այս սխալ խորհուրդները շարունակում են առաջ տանել:

Ձեզ ենք ներկայացնում  սննդակարգի վերաբերյալ ամենավատ 5 խորհուրդները պատմության մեջ:

  1. Ձվի ամենասննդարար մասը՝ դեղնուցը, դեն նետելը:

Ձուն դասվում է աշխարհի ամանասննդարար սննդատեսակների շարքին: Մի պահ մտածեք ուղղակի… ձվի սննդարար մասնիկները պարունակում են այսպես կոչված կառուցող նյութեր, որոնց շնորհիվ ընդամենը մեկ բեղմնավորված բջիջը վերածվում է հավի ճտի:

Կա միայն մեկ խնդիր  … դեղնուցը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում: Քանի որ ձվի դեղնուցը հարուստ է խոլեստերինով, ուստի մարդիկ կարծում են, որ այն կբարձրացնի նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այս պատճառով սննդի մասնագետների մեծ մասը հաճախ խորհուրդ է տալիս, որ քիչ ձու օգտագործենք. շաբաթական 2-6 ձու:

Սակայն, շատերը նաև ասում են, որ դրանից էլ շատ կարող ենք ձու օգտագործել, եթե իհարկե դեն նետենք ձվի դեղնուցը: Սա ամենավատ բանն է, որ երբևէ կարելի է անել, քանի որ սննդարարության մեծ մասը դեղնուցի մեջ է: Սպիտակուցի մասը հիմանականում սպիտակուցներ է պարունակում:

Բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել ձվի կիրառման և արյան խոլեստերինի վերաբերյալ… մարդկանց 70 տոկոսի մոտ ձուն ոչ մի ազդեցություն չի ունենում խոլեստերինի մակարդակի վրա:

Մնացած  30%-ի մոտ (որոնց անվանել են հիպեր զգայուններ), ձվի դեղնուցը ավելացնում է բարձր խտության  լիպոպրոտեիդ խոլեստերինի մակարդակը (լավ) և ցածր խտության լիպոպրոտեիդ մասնիկներն ավելի է մեծացնում ու փափկացնում… որը վնասակար չէ: Իրականում շատ հետազոտություններ են անցկացվել հարյուրավոր և հազարավոր առողջ մարդկանց շրջանակներում ձվի կիրառման և սրտային հիվանդությունների վերաբերյալ, և պարզվել է որ ոչ մի կապ չկա այդ երկու երևույթների միջև:

Բացի այդ եկեք չմոռանանք, որ ձուն ունի զարմանալի օգուտներ:

  • Այն ունի բարձրորոկ սպիտակուցներ, առողջարար ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր և անտիօքսիդանտներ…գրեթե բոլոր այն սննդանյութերը, որ անհրաժեշտ է մեր օրգանիզմին:
  • Այն հարուստ է դեհիդրոկալցիֆերոլով, որը սնուցում է ուղեղը, և մարդկանց 90% -ը ունի դրա պակասը:
  • Այն պարունակում է նաև լյուտեին և զեաքսանտին, որոնք իրենցից ներկայացնում են անտիօքսիդանտներ և պաշտպանիչ բնույթ են կրում աչքերի համար՝ նվազեցնելով աչքի հիվանդությունների ռիսկը:

Եթե ուզում եք նիհարել, ապա ձուն ձեզ կարող է օգնել այդ հարցում: Հացահատիկային սնունդն ու ձուն նախաճաշին իրար հետ համատեղելը կարող է օգնել, որ չգիրանաք և նիհարեք:

Ամփոփելով նշենք, որ ձուն էժան է, հեշտ պատրաստվող և հիանալի համ ունի: Իսկապես… ամբողջական ձուն ինքնին բնական կատարյալ սննդատեսակ է: Դեղնուցը դեն նետելը ամենասխալ բանն է, որ կարող եք անել:

Ամփոփ: Ձվի դեղնուցը աշխարհի ամենասննդարար սննդատեսակներից մեկն է: Նրա խոլեստերինը չի բարձրացնում արյան վատ խոլեստերինի մակարդակը կամ մեծացնում սրտի հիվանդությունների ռիսկը:

  1. Բոլորը պետք է ուտեն ցածր յուղայնություն ունեցող և ածխաջրածիններով հարուստ սնունդ…նույնիսկ շաքարախտով հիվանդները

Այն տարածված խորհուրդը, որ պետք է ուտել ցածր յուղայնություն ունեցող սնունդ, երբեք չի կարող ճիշտ համարվել: Սկզբում այդպես էր եզրակացվում մի քանի ոչ ստույգ ուսումնասիրությունների, փորձաքննությունների և սխալ քաղաքականության պատճառով:

Չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ ոչ մի ապացույց չկար, որ ճարպերը սրտային հիվանդությունների պատճառ են դառնում  (և մինչև այսօր էլ չկա), որոշ գիտնականներ համոզված էին, որ դա վնասակար է, և որ ցածր յուղայնություն ունեցող սնունդը կարող է կանխել սրտային հիվանդությունները: Սա կառավարությունների և ամբողջ աշխարհի առողջապահական ընկերությունների պաշտոնական դիրքորոշումն էր տասնամյակներ շարունակ: Այս ընթացքում գիրության և 2-րդ տիպի շաքարախտի տեմպերը բավականին աճել են:

Այդ ժամանակից ի վեր … շատ զանգվածային ուսումնասիրություններ են իրականացվել ցածր յուղայնություն ունեցող սննդակարգի վերաբերյալ:

Պատմության մեջ ամենամեծ ու ամենաթանկ  ուսումնասիրությունը սննդակարգի վերաբերյալ՝ Կանանց առողջապահության նախաձեռնությունը, 48,835 կանանց բաժանել էր խմբերի… մի խմբի կանայք սնվում էին ցածր յուղայնություն ունեցող սնունդով, իսկ մյուս խումբը շարունակում էր սնվել ստանդարտ արևմտյան սննդակարգով:

7.5-8 տարի անց ընդամենը  0.4 կգ (1 ֆունտ) տարբերություն կար քաշի մեջ, իսկ քաղցկեղի կամ սրտային հիվանդությունների ասպարեզում ոչ մի կրճատում տեղի չէր ունեցել: Ուրիշ շատ ուսումնասիրություններ նույնպես հանգել են այս եզրակացությանը… այս սննդակարգը, որ դեռ շարունակվում է խորհուրդ տրվել, չի օգնում:

Ճշմարտությունն այն է, որ ցածր յուղայնություն ունեցող սննդակարգը ուղղակի  խղճուկ ձախողում է: Գրեթե ամեն անգամ, երբ այն մրցակցության մեջ է մտնում մեկ այլ սննդակարգի հետ, պարտվում է:

Նույնիսկ շաքարախտով հիվանդներին է խորհուրդ տրվում այս սննդակարգը…  «դեղերի ներարկումն ու ածխաջրերի չարաշահումը» դեղ արտադրող ընկերություններից բացի ուրիշ ոչ ոքի օգուտ չի տալիս:  Կենսաքիմիական փաստ է, որ ածխաջրերը բարձրացնում են արյան շաքարի մակարդակը: Սա շաքարախտով հիվանդներին կախվածության մեջ է պահում շաքարի մակարդակն իջեցնող դեղամիջոցներից:

Չնայած նրան, որ ցածր յուղայնությամբ սննդակարգը առողջ մարդկանց համար լավ է, բայց աղետ է գիրությամբ, մետաբոլիկ համախտանիշով և 2-րդ կարգի շաքարախտով տառապող մարդկանց համար:

Ի դեպ, մի քանի ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ցածր յուղայնություն ունեցող սննդակարգը կարող է բացասաբար ազդել սրտային հիվանդությունների և մետաբոլիկ համախտանիշի առանցքային ռիսկային գործոնների վրա: Կարող է բարձրացնել տրիգլիցերիդի մակարդակը, իջեցնել բարձր խտության  լիպոպրոտեիդների քանակն ու մեծացնել, ցածր խտության լիպոպրոտեիդ փոքր մասնիկների քանակը:

Ժամանակն է, որ հրաժարվենք ցածր յուղայնության սննդակարգի ծիծաղելի ու տարօրինակ մտքից, և ներողություն խնդրենք տասնամյակներ շարունակ դրա պատճառած սարսափելի վնասների համար:

Ամփոփ: Ցածր յուղայնությամբ սննդակարգը խղճուկ ձախողում է: Այն չի ապացուցվել ոչ մի լուրջ ուսումնասիրության ժամանակ, և չնայած դրան դեռ խորհուրդ է տրվում աշխարհի կառավարությունների ու սննդի կազմակերպությունների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել