Մի բան չեմ հասկանում. ինչո՞ւ պետք է ես ամրագոտին ամրացրած մեքենա վարեմ, իսկ պետավտոտեսուչը առանց ամրագոտու վարի իր մեքենան: Բոլոր տեսանկյուններից այս երևույթը սխալ է, քանի որ ես անհավասարություն եմ նկատում, իսկ եթե մեր շատ հարգելի պետավտոտեսուչների համար փոփոխվեն կանոնները և պարտադիր լինեն ամրագոտիները, ապա համոզված եմ, որ նրանք էլ ավելի օպերատիվ կկատարեն իրենց աշխատանքը և հետևողական կլինեն բոլորի նկատմամբ, որպեսզի անխտիր ամրակապված լինեն, իսկ խախտողներին կմատուցեն իրենց հասանելիքը: Կցանկանայի նաև ստանալ մեկնաբանություն, թե ինչո՞ւ այդպես ընդունվեցին նրանց համար խաղի կանոնները, ի՞նչն է նրանց խանգարում ամրակապված վարել մեքենան: Եվ, վերջիվերջո, շատ դեպքերի ենք ականատես եղել, որ պետավտոտեսչության մեքենաները եղել են վթարի մյուս կողմը, և հավատացեք՝ ինչքան որ Դուք եք մտածում մեր կյանքի ապահովության մասին, այնքան էլ մենք՝ Ձեր կյանքի ապահովության մասին և խնդրում ենք Ձեր իսկ ապահովության համար վարել մեքենաները ամրակապված: Եվ հավատստիացնում եմ, որ ԱՄՆ-ի ոստիկաններից շատ չեք իջնում մեքենաներից ու նորից նստում, բայց այնտեղ բոլորը հավասար են և պարտադիր պետք է ամրակապված լինեն ու ապահովեն իրենց կյանքը դժբախտ պատահարներից: Համոզված եմ, որ առաջարկությանս շատերն են համամիտ և լսելի կդարձնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել