Էս տաքսիստ տղուն որ քննադատում եք, թե ինչի իշխանություններին չի քրֆում... Ինքը տաքսիստ ա, պրոֆեսիոնալ ընդդիմադիր չի ու չի էլ ուզում լինի։ Ինքը նման հավակնություններ չունի։ Մարդն իր ու իր գործընկերների շահերն ա պաշտպանում ու ճիշտ ա անում։
Էդ որ ասում եք՝ բա ինչի են ուղևորին խաբում ու 200 դրամ ավել վերցնում։ Լավ են անում, թող էդ ուղևորն էլ իր շահերը պաշտպանի ու չտա՝ ստատուս գրելու փոխարեն։ Այսինքն ի՞նչ, տաքսիստը պիտի ուղևորների շահերի համար բողոքի ակցիա անե՞ր...
էդ որ սաղ օրը ասում եք՝ ժողովրդավարություն, խոսքի իրավունք... էդ տղեն էլ իրավունք ունի իր շահերը պաշտպանել ու խոսել՝ իր շահերից ելնելով։ Թեթև տարեք։
Ու էդ որ ասում եք, իբր էդ տղուն ներքին կարգով ռասկռուտկա են անում իշխանական մեդիաները։ Տղերք, իրան քննադատելով ու քննարկելով՝ դուք եք ամենաշատն իրան ռասկռուտկա անում։
Ու իրան ռասկռուտկա անելու իմաստն էլ չեմ տեսնում վաբշե։
Մարդ էր, հելավ, 2 անգամ խոսեց, լսեցինք, տեղ-տեղ տրամադրություններս բացվեցին իրա համեմատություններից։ Ի՞նչ եք սարքել լուրջ վերլուծությունների թեմա՝ ծամոնից բռնած, թրաշով ու խոսքի նրբերանգներից վերջացրած։ Ոնց որ էս տղու խոսքերից ա կախված երկրի ապագան։