1in.am-ը գրում է.
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը ԵՄ-ն անվանել է «ուտոպիական և վտանգավոր նախագիծ»: Չորեքշաբթի նա ԵՄ քննադատությամբ հանդես է եկել «Եվրոպական խաղաղությունն ու զարթոնքը ԵՄ-ից հետո» կոնֆերանսի ժամանակ, որն ընթանում է Պրահայում:
«ԵՄ-ն ուտոպիական և վտանգավոր նախագիծ է, որը բռնությամբ պարտադրվել է եվրոպական երկրների ժողովուրդներին առանց նրանց համաձայնության և նրանց կամքին հակառակ»,- ասել է Լե Պենը, ում խոսքերը մեջ է բերում RIA Nvosti-ին:
Մարին Լե Պենը հայտարարել է, որ Եվրոպան պետք է բաղկացած լինի ազատ համագործակցող ժողովուրդներից: Նրա խոսքերով՝ հարկավոր է վերանայել եվրոպական հիմնական քաղաքական ինստիտուտները:
Մարին Լե Պենի ելույթն ուղեկցվում էր «ֆաշիստ» վանկարկումներով և սուլոցներով: Ոստիկանությունը դուրս է բերել բողոքողներին խորհրդարանի շենքից: