1in.am-ը գրում է.
Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ սմարթֆոնը տանն էր թողել՝ պահպանելու Կոստյումների Met Gala փառատոնի սելֆիի արգելքը, սակայն արդյունքում օգտվել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի սմարթֆոնից։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
34-ամյա աստղը նշել է, որ ամուսնու սմարթֆոնից օգտվել է այն բանից հետո, երբ նկատել է մյուս մասնակիցների կողմից արգելքի խախտման դեպքեր։
Արդյունքում միջոցառումից համացանցում են հայտնվել Քարդաշյանի և Քանյե Ուեսթի սելֆիները Մադոննայի ու Diplo-ի, մեկ այլ դեպքում՝ Շերի ու Մարկ Յակոբսի հետ։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1614842.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել