Առավոտյան երթուղային տաքսին դարձել ա նեգատիվ էներգիան հանելու ամենահարմար տեղը... Մեկը թարս ոտքից ա արթնացել, մյուսը չի ստացել առավոտյան սպասված սեքսը, էն մեկի համար իր աշխատանքը տհաճ ա, բայց ստիպված գնում ա, երրորդի մոտ ուղղակի ստրես ա ու էդպես... Ու էդ ամենը հավաքվում, կուտակվում ա մի սահմանափակ տարածության մեջ ու լցվում իրար վրա... ու հանրային տրանսպորտը դառնում ա նեգատիվ էներգիայի ճառագող աղբյուր.. Լավ չի, քանի որ դա ուղղակիորեն ազդում ա նաև էն մարդկանց վրա, ովքեր առավոտյան լավ տրամադրությամբ գնում են աշխատանքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել