Երկրում տիրող անառողջ մթնոլորտի, արտագաղթի ահագնացող տեմպերի, սոցիալ-տնտեսական վիճակի օր օրի նկատվող վատթարացումը, խայտառակ օրենքների նախագծեր ԱԺ բերելը և էլի շատ բացասական գործոններով պայմանավորված՝ կարծես չի էլ նշմարվում մեր իրականությունում այն փոքր դրականն ու լավ քայլերը, որոնք, ցավոք սրտի, շատ հեռու են բավարար լինելուց: Ու բնական է, իր առօրյայով անորոշության մեջ մնացած նույն հայ գյուղացին ծայրը ծայրին մի կերպ հասցնող կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում զբաղվածը, էլ չեմ խոսում անգործության ճիրաններում ելք չունեցող բազում ընտանիքների, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների մասին, ովքեր իրականում ժամանակ էլ չունեն փոքր-ինչ նշմարելու այն իրոք շատ փոքր ու քիչ քայլերը, որոնք, բարեբախտաբար, կարծես թե արվում են պետական մակարդակով:
Անկախ քաղաքական հայացքներից՝ կարծեմ ոչ մեկս էլ մեր սեփական երկրի համար չենք կարող լինել ԸՆԴԴԻՄԱԴԻՐ: Այդ գործոնն է, որ թույլ է տալիս ահռելի բացասական գործոններով լեցուն մեր իրականությունում նաև նկատել վեևջերս այն ինքնուրույն քայլերը պետական դիվանագիտական մակարդակով, որ արվում են: Վերջապես, ի հեճուկս այն տեսակետը ունեցողների, որ մեր տարածքով փոքր և բնակչության քանակով առանձնապես աչքի չընկնող Հայաստանը չի կարող էական նշանակություն ունենալ մեծ տերությունների համար, փաստեմ, որ դրա վառ ապացույցն են այն ջղազգումները, որն արդեն կա ռուսական կողմում՝ կապված ՀՀ նախագահի ԱՄՆ այցելության հետ: Վերջապես թեկուզ ուշացած, բայց կարծես ինքնիշխանության դրսևորումներ են նշմարվում: Դրա օրինակն էր նաև մարտին նախագահի կողմից այցը Չինաստան: Արդեն Չինաստանից հետո ՀՀ նախագահի ԱՄՆ այցի կապակցությամբ ՌԴ-ի պաշտոնական շրջանակներում լուրջ «սրտնեղվել» են: Վերջապես ժամանակն է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առկայության պարագայում մեր հակառակորդ կողմին զինող երկրի պետական քաղաքական այրերն ավելի լրջորեն մտածեն «ռազմավարական գործընկերության» մասին և հասկանան ու ընդունեն, որ այդ համատեքստում կարող է լինել այլընտրանքի գործոնը: Իսկ ՌԴ-ին ՀՀ-ի անվերապահ «հավատարիմ» լինելու կողմնակից մեր հայրենակիցները մի քիչ խորհեն, վերստին հիշելով, որ նույն ԱՄՆ-ը 1990-ականներին կանխել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Հայաստան, այն դեպքում, երբ Թուրքիան Մոսկվայում բանակցություններ էր վարում իր այդ քայլն իրականացնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/817444801680050?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել