Մարդիկ իրենց հանգիստը պլանավորելիս ձգտում են մաքսիմալ ներառել իրենց հետաքրքրող զբաղմունքները՝ տեսարժան վայրեր այցելություններ, էկզոտիկ սնունդների համտեսումներ, մշակույթ։ Բայց խաղաղ ընտանեկան հանգիստը ոչ բոլորի սրտով է. շատ մարդիկ փնտրում են ավելին…
Սեքս-տուրիզմի հիմնական նպատակը սեքսուալ արկածներ փնտրելն է, հաճախ մարմնավաճառություն միջոցով, որն ամենազարգացող համաշխարհային ինդուստրիան է։ Սեքս-տուրիզմի հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են, հետևաբար սեքս-աշխատողների մեծ մասը կանայք են։ Այնուամենայնիվ, կանանց համար նույնպես գոյություն ունի սեքս-տուրիզմ, բայց ավելի քիչ երկրներում։ Սեքս-տուրիզմը միլիարդավոր դոլարների կարողություն կուտակող ինդուստրիա է, որն ունի միլիոնավոր սեքս-աշխատողներ ամբողջ աշխարհում։ Մարմնավաճառությունը կարող է լեգալ լինել, կարող է լինել ոչ լեգալ, կախված թե ինչպիսին են տվյալ երկրում օրենքները։ Նյութում հավաքված են սեքս-տուրիզմի գլխավոր երկրները. մարմնավաճառությունը որոշներում օրինական է, որոշ երկրներում՝ ոչ։
10. Դոմինիկյան Հանրապետություն
Կարիբյան երկրների մեծ մասում նկատվում է սեքս-տուրիզմի աճ, հատկապես կանանց սեքս-տուրիզմի, և Դոմինիկյան Հանրապետությունը բացառություն չէ։ Հաշվվում է 60.000-ից մինչև 100.000 կին, որոնք զբաղվում են մարմնավաճառությամբ Դոմինիկյան Հանրապետությունում։ Այստեղ կա նաև անչափահասների մարմնավաճառություն, և ցավոք անչափահասները մարմնավաճառների մեծ մասն են կազմում։ Երկրում սեքս-տուրիզմի զարգացման հիմնական պատճառներից մեկը լավ հարաբերություններն են և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների հետ։
9. Կամբոջա
Կամբոջան մարմնավաճառությունը դատապարտող շատ խիստ օրենքներ ունի, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ այս երկիրը մնում է սեքս-տուրիզմի ամենահայտնի նշանակետերից մեկը: Կամբոջայի «քարքարոտ» պատմությունը 20-րդ դարի ընթացքում այնպիսի տարբեր օրենքներ է առաջացրել, որոնց շնորհիվ մարմնավաճառությունը մեկ աճել, մեկ նվազել է: Հիմա Կամբոջայի հիմնական խնդիրներից մեկը երեխաների սեքս-առևտուրն է: Ծայրահեղ աղքատության պատճառով շատ հաճախ ծնողներն իրենք են իրենց երեխաներին դրդում սեքս-ստրկության: Երեխայի կուսությունը շատ թանկ է գնահատվում, և տուրիստները պատրաստ են կլորիկ գումարներ վճարել դրա համար:
8. Հոլանդիա
Ամստերդամը Հոլանդիայում սեքս-տուրիզմի ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքն է իր կարմիր լապտերների փողոցի շնորհիվ: Կարմիր լապետերների փողոց գնում են և՛ հասարակ տուրիստները, և՛ սեքս-տուրիզմի հետևից եկածները, քանի որ այնտեղ զբաղվելու շատ բան կա՝ գիշերային ակումբներ, սեքս-շոփեր, հասարակաց տներ և մարմնավաճառներ, որոնք կարմիր լուսավորված պատուհանի հետևում վաճառքի են հանում իրենց մարմինը: Ամստերդամում սակագինը տատանվում է 30-100 եվրոյի սահմաններում՝ կախված աղջկա տարիքից և հմայքից:
7. Քենիա
Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Քենիայում մարմնավաճառության ահագնացող մասշտաբների պատճառն աղքատությունն է: Մարմնավաճառության պատճառով երիտասարդների շրջանում մեծ տարածում ունի ՁԻԱՀ-ը, քանի որ շատ քիչ սեքս-աշխատողների են սովորեցնում անվտանգության կանոնները պահպանել: Սովորաբար Քենիայում 12 տարեկան երեխաների համար մարմնավաճառի կյանքն արդեն սկսված է լինում: Շատ երիտասարդ աղջիկներ Քենիայում օգտագործում են պահպանակ միայն 60% դեպքերում, իսկ օրական սպասարկում են մոտ 5 հաճախորդի: Չնակած այս ամենին՝ Քենիան խրախուսում է սեքս-տուրիզմը, քանի որ այն երկրի եկամուտի առյուծի բաժինն է կազմում:
6. Ֆիլիպիններ
Չնայած որ մարմնավաճառությունը Ֆիլիպիններում անօրինական է, սեքս-տուրիզմը երկրում ծաղկում է: Այստեղ մոտ 500,000 սեքս-ոլորտի աշխատողներ կան, որոնք քողարկվում են որպես բարերի աշխատողներ, իսկ հաճախորդների մեծ մասն Արևելյան Ասիայից են և Արևելյան երկրներից: Սարսափելի վիճակագրությունն ասում է, որ տուրիստների 40-60%-ն այցելում է Ֆիլիպիններ սեքս-տուրզմի համար:
5. Կոլումբիա
Այս ցանկում երկրների մեծ մասը գտնվում էր հարավային Ասիայում, բայց Կոլումբիան, որը հայտնի է իր նարկոբարոններով, գտնվում է Հարավային Ամերիկայում և մեկ այլ թեժ վայր է սեքս-տուրիզմի համար: Շատ կոլումբիացի աղջիկներ իջեցնում են իրենց գները, երբ հաճախորդը գեղեցիկ է լինում կամ լավ բանակցում է, ինչի պատճառով միգուցե երկիրը հայտնի է սեքս-տուրիզմով: Մյուս կողմից էլ հազարավոր մարդիկ միգուցե գալիս են Կոլումբիա՝ հույս ունենալով, որ բոլոր աղջիկներն այստեղ Սոֆյա Վերգարայի պես գեղեցիկ են:
4. Ինդոնեզիա
Ինդոնեզիան մեկ այլ երկիր է, որը երեխաների սեքս-ստրկության խնդիր ունի: Սեքս-տուրիզմը խորացնում և զարգացնում է այս խնդիրը, չնայած որ երկրում մարմնավաճառությունն ապօրինի է և համարվում է «հանցագործություն ընդդեմ ժողովրդավարության և բարոյականության»: Սեքս-ոլորտի աշխատողները սովորաբար լինում են հասարակաց տներում, բայց Ինդոնեզիայում շատ զարգացած են սեքս-ֆորումները համացանցում և մարմնավաճառների խմբերը սոցիալական ցանցերում:
3. Իսպանիա
Իբիցան, Մադրիդը և Բարսելոնան շատ վաղուց է, ինչ սիրելի վայրն են գիշերային, ակումբային կյանք փնտրող տուրիստների համար, բայց մեկ այլ տուրիստական զբաղմունք է սկսում զարգանալ Իսպանիայում... Իսպանիան համարվում է Եվրոպայի ամենահայտնի վայրը սեքս-տուրիզմի համար, քանի որ այստեղ մարմնավաճառությունն օրինական է: Մադրիդում կարմիր լապտերների փողոցները սովորական փողոցների տեսք ունեն, իսկ Բարսելոնայում կարմիր լապտերների թաղամաս կա, որը հայտնի վայր է տուրիստների համար: Զարմանալի է, բայց Իսպանիայում ավելի շատ Հարավային Ամերիակայից եկած մարմնավաճառներն են, քան իսպանացիները, և նրանք իսկական սեքս-ինդուստրիայի ստրուկներ են:
2. Բրազիլիա
Բրազիլիան միշտ եղել է տուրստների սիրելի վայրն իր էկզոտիկ ապրելակերպի, գեղեցիկ մարդկանց, հրաշալի լողափների և կառնավալների շնորհիվ: Բրազիլիան հայտնի վայր է կանանց սեքս-տուրիզմի համար, որն իհարկե հեռու է տղամարդկանց սեքս-տուրիզմի հետ համեմատվելուց: Բրազիլիայի կառավարությունը շատ մեծ ջանքեր էր գործադրել Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընթացքում սեքս-տուրիզմը զարգացնելու համար, որի ցուցանիշները կարծես թե չեն ընկնում մինչև այսօր:
1. Թաիլանդ
Զարմանալի չէ, որ Թաիլանդն է կանգնած ցուցակի առաջին հորիզոնականում՝ հաշվի առնելով Բանգկոկի կարմիր լապտերների փողոցի հայտնիությունը, ինչին օգնեց նաև «Мальчишник в Вегасе 2» ֆիլմը: Շատ թաիլանդացիներ համարում են, որ մարմնավաճառությունը և տոլերանդությունը մյուսների ապրելակերպի հանդեպ իրենց մշակույթի անբաժանելի մասնիկն են, այդ պատճառով այստեղ քիչ չեն նաև տրանսվեստիտները: Թաիլանդում մոտ 3 միլիոն սեքս-ոլորտի աշխատող կա, որոնցից մեկ երրորդն անչափահասներ են: Թաիլանդի մարմնավաճառների մեծ մասը մարդկային թրաֆիքինգի արդյունքում են այնտեղ հայտնվել, մի մասն էլ այնտեղ է իր ընտրությամբ: