1in.am-ը գրում է.
Դուբայում 2017թ. առաջին կեսին ծրագրվում է բացել հյուրանոց, որն իրեն լիովին կապահովի արևային էներգիայի հաշվին էլեկտրականությամբ: Այս մասին հայտնում է էմիրաթական The National պարբերականը:
Դուբայի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030թ. էներգիայի վերականգնվող աղբյուրներին՝ ներառյալ արևայինին, պետք է բաժին հասնի ամբողջ էլեկտրագեներացիայի 5%-ը՝ նշում է պարբերականը:
Հաղորդվում է, որ 170 համարով հյուրանոցը կկառուցվի Դուբայի նոր բնակելի շրջաններից մեկում, որը նախատեսվում է դարձնել առավելագույնս էկոլոգիապես մաքուր։
Նախագծի արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը կկազմի 10 ՄՎտ: Բոլոր արևային վահանակները կմիացվեն քաղաքային էլեկտրացանցին: Արդյունքում, նախագծի մշակողների խոսքով, այդ շրջանում էլեկտրաէներգիայի հաշիվը 25-30%-ով միջինից պակաս կլինի՝ հայտնում է պարբերականը: