Արդեն հանրաճանաչ տաքսիստ Արման Գալստյանի ելույթը և, առհասարակ, տաքսիստների պայքարը սեփական հետաքրքրությունների համար փաստում է, որ Հայաստանում ձևավորվում է սեփական գործունեության շահերը պաշտպանելու տրամաբանություն, ինչը շատ կարևոր է, քանզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործում են արհմիություններ (Հայաստանում ևս կան, բայց անկախ չեն և ի զորու չեն պաշտպանելու սեփական շահերը), և շատ ճիշտ է, որ տարբեր բնագավառների աշխատակիցների շահերը պաշտպանեն հենց իրենք՝ այդ բնագավառի աշխատակիցները՝ սեփական արհմիությունների միջոցով՝ թույլ չտալով, որպեսզի կուսակցություններն այդ խնդիրները դարձնեն քաղաքական շահարկումների թեմա:
Տաքսիստների պայքարը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը ճիշտ ճանապարհին է, և ապագայում մենք ևս կունենանք անկախ և ուժեղ արհմիություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել