«Խոպանչիներին» հարկելու մասին օրենքի շուրջ բազմաթիվ քննադատական նյութեր հրապարակվեցին, որոնցից շատերը չեն համապատասխանում իրականությանը: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ օրենքով ոչ թե հարկեր են սահմանվում խոպան մեկնող ՀՀ քաղաքացիների վրա, այլ պետությունը փորձում է շահագրգռել օտարերկրյա կազմակերպություններին, որպեսզի նրանք իրենց կազմակերպությունները գրանցեն Հայաստանում, հետևաբար հարկեր վճարեն Հայաստանի պետական բյուջե: Փաստացի, խոպան մեկնող որևէ ՀՀ քաղաքացու գրպանին եկամտային հարկի մասին օրենքը չի հարվածում: Մեզանում ավանդույթ է դարձել առանց խորապես հարցը հասկանալու վարկաբեկել այն և փչացնել ցանկացած լավ նախաձեռնություն: Հայաստանից մեծ թվով մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, հասկանալի է, ոչ լավ օրից, սեփական ընտանիքները պահելու նպատակով, և եթե Հայաստանը խնդիր է դնում այս պրոցեսի արդյունքում հարստացնել նաև սեփական գանձարանը, սա միայն ողջունելի է: Պարզ ասած՝ Ռուսաստանում գրանցվող ընկերությունները, որոնք վարձում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց՝ Ռուսաստանի դաշնությունում աշխատանք տրամադրելու նպատակով, հնարավորությունն են ստանում գրանցվել Հայաստանի Հանրապետությունում և հարկեր վճարել մեր պետական բյուջե...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել