1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում առաջին առանց վարորդի բեռնատարը ստացել է կոմերցիոն օգտագործման արտոնագիր՝ հայտնում է Sky News-ը: Այդպիսով, Daimler-ի ստեղծած գերմանական ավտոմեքենան դարձել է ամենամեծ ինքնավար մեքենան, որը դուրս է եկել երկրի փողոցներ:
Հսկայական բեռնատարի էլեկտրոնային միջուկն ինքնուրույն վարում է ավտոմեքենան երկար և ուղիղ մայրուղիների վրա: Sky News-ը նշում է, որ ճանապարհների հենց այդպիսի մասերից են վարորդներն ամենից շատ հոգնում: Սակայն քաղաքում և մայրուղու ոլորուն մասերում մեքենան վարորդն է ղեկավարում:
Daimler-ում վստահ են, որ իրենց մշակած համակարգը «շատ ավելի անվտանգ է, քան մարդը»: Թեստի ժամանակ ավտոմեքենաներն արդեն 20 000 կմ են անցել: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք որոշել են բեռնատարի աշխատանքի թույլտվություն ստանալ հենց ԱՄՆ-ում, քանի որ եվրոպական իշխանությունները չափազաց երկար են քննարկում առանց վարորդի մեքենաների օգտագործման կանոնները: