Բացատրեք ինձ, խնդրում եմ, ինչո՞վ ա պակաս Հայաստանի քաղաքացին, ասենք, Վրաստանի քաղաքացուց, որ ինքնաթիռի տոմսի համար զգալի թանկ ա վճարում կամ ճարահատյալ Հայաստանից հասնում ա Թիֆլիս՝ արտերկիր մեկնելու համար, քանի որ խնայած գումարով հնարավոր ա հավելյալ մի քանի օր անցկացնել դրսում:
Արմավիան սնանկացավ՝ հսկայական պարտքը ժառանգելով պետությանը, Էյր Արմենիան վաճառվեց-մասնատվեց, բայց միևնույն ա՝ խոստացվածի պես մայիսից չկարողացավ վերսկսել թռիչքները, իսկ վերջին հույս Էթիհաթ-ը սեպտեմբերից դադարեցնում ա թռիչքները Հայաստանից:
Ինչո՞վ ա զբաղված Էկոնոմիկայի նախարարությունը, երբ մեկը մյուսի հետևից ավիափոխադրող ընկերությունները հեռանում են Հայաստանից կամ սնանկանում: Մինչև ե՞րբ պետք ա մարդիկ ժամանակ ու նյարդեր ծախսեն մատչելի գնով ինքնաթիռից օգտվելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/659247070874741?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել