1in.am-ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանները բռնել են կալանավորի, որը բանտից փախել էր 56 տարի առաջ՝ հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Բրևարդ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ 79-ամյա Ֆրենկ Ֆրեշոութերը 1959-ին փախել է Օհայո նահանգի բանտից: Երկուշաբթի օրը Մելբուռն քաղաքում նա ձերբակալվել է իր ավտոմեքենայում:
Տղամարդը 1957-ին մեղավոր է ճանաչվել հետիոտնի չկանխամտածված սպանության մեջ, ինչի համար դատապարտվել է պայմանական փորձնական ժամկետով: Երկու տարի անց նա հայտնվել է բանտում՝ փորձնական ժամկետի պայմանները խախտելու համար: Որոշ ժամանակ անց նա փախել է բանտից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1614640.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել