1in.am-ը գրում է.
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքից ոստիկան Մեթյու Քոհրը դատի է տվել Starbucks սրճարանների ցանցին. պատճառն այն է, որ նա այրվել է սուրճից: Ոստիկանը պահանջել է 50 հազար դոլարի փոխհատուցում: Այս մասին գրում է Asscoaited Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2012-ին: Տուժածի խոսքերով՝ բաժակի վրայից կափարիչը դուրս է թռել, և տաք սուճը թափվել է իր ծնկներին: Ինչպես հավաստիացրել է ոստիկանը, սուրճի թափվելը իր մոտ այնպիսի սթրես է առաջացրել, որ հիվանդությունն ակտիվացել է, և ինքը ստիպված է եղել դիմել աղիների մի մասի հեռացման վիրահատության:
Հայցում նաև նշվում է, որ ոստիկանը կինը՝ Մելանին, զրկվել է իր «էմոցիոնալ աջակցության աղբյուրից, սոցիալական կյանքի ուղեկցից և ինտիմ զուգընկերոջից»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1614534.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել