Ներկայիս իշխանությունները ոնց որ ֆուտբոլային թիմ լինեն։ Մեր պետական շահն այս պարագայում դարպասն է՝ առանց դարպասապահ։ Դարպասապահը քաղաքացիական ակտիվն է (ոնց որ քֆուր են դրել, որ չխաղա)։ ժողովուրդը՝ աղքատ ու անտրամադիր հանդիսատես։ Ընդդիմությունը՝ մրցավարներ (ընդդիմությունը լայն հասկացություն է, բայց որոշ դեպքերում ծախված կամ ուղղորդված)։ Ու ով ուզում, ինչքան ուզում՝ գոլ է խփում, որովհետև մնացած մարզիկները՝ իշխանավորները, ֆուտբոլիստ չեն, այլ առուծախի մասնագետներ են, հիմնականում՝ չարչի։ Պահեստայինները ֆուտբոլային համազգեստի գործ են դրել՝ բիրիքնոց։ Մարզիչն էլ բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ է կատարում։ Հա, մեկ էլ թիմում հինգ հոգի են չխաղում՝ հայտնի 50 տոկոսի պատճառով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1000132059998688?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել