lastir1in.am-ը գրում է.

Գիտնականները հայտարարել են, որ պատվաստումները կդառնան անցավ ու հասարակ միջոցառում՝ հայտնում է direct-press.ru-ն:

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի ու ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի գիտնականները ներկայացրել են նոր սպեղանի, որի վրա գտնվում են միկրոասեղներ:
Ինչպես կարծում են գյուտի հեղինակները, դա կօգնի հեշտացնել պատվաստման գործընթացը։ Տվյալ սպեղանիից օգտվելու համար մարդուց հատուկ հմտություններ չեն պահանջվում, իսկ պահպանման ու փոխադրման համար՝ հատուկ ջերմաստիճանային պայմաններ:

Սպեղանին մոտ 1 քառակուսի սմ է: Դրա մակերեսին կան 1000 միկրոասեղներ, որոնք պատրաստվել են դիմացկուն պոլիմերից: Ասեղների ներսում գտնվում է պատվաստանյութը:

Երբ մարդը սպեղանին սեղմում է մաշկին, ասեղները մտնում են մաշկի վերին շերտի մեջ, ինչի հետևանքով պատվաստանյութն առանձնանում է ու լուծվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել