Ո՞րն է այդ եվրոպական արժեք ասածը:
Ի՞նչ է դա:
Եվ արդյո՞ք մենք պետք է Եվրոպայից ամեն ինչ ընդօրինակենք:
Օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը եվրոպական չի միայն, դրանք համամարդկային արժեքներ են:
Հայաստանում պայքարում են ազատության համար, իսկ Եվրոպայում «կրակն» են ընկել այդ ազատության ձեռքը:
Իմ պատկերացրած ազատությունը բնավ այն չի, ինչ ես տեսնում եմ ու լսում եմ Գերմանիայում:
Այս ազատությունը այլասեռված և դեգրադացված ազատություն է:
Պարզվում է, որ գերմանական դպրոցներում, վեցերորդ դասարանից սկսած միայնակ մայրեր կան ու այդ ամենը ցույց է տրվում հեռուստացույցով: Հպարտանում են իրենց մանկահասակ մայրերով:
Իհարկե դա չի թույլատրվում օրենքով և եթե իմանան, թե ով է հայրը, կդատեն:
Զարմացա՞ք: Ես էլ էի զարմացել: Ո՞նց թե՝ եթե իմանան:
Պարզվում է, որ նրանք այնքան անկանոն հարաբերություններ են ունենում, որ հաճախ չեն էլ իմանում, թե ով է հայրը:
Լինում են դեպքեր, որ պարասրահներում խմիչքի մեջ թմրադեղ են գցում և այդ կերպ սեռական հարաբերության մեջ մտնում անչափահասների հետ, որի արդյունքում էլ հղիանում են:
Պարզվում է, որ Գերմանիայում աղջիկները սեռական կյանքով կարող են ապրել 16 տարեկանից սկսած և դրա համար ծնողների թույլտվությունը պետք չէ, բայց եթե մինչև 18 տարեկանը հղիանան, ապա տղա պատասխանատվության կենթարկվի:
Պարզվում է նաև, որ եթե աղջիկը 15 տարեկան է և ունի ընկեր, ապա ծնողների գրավոր թույլտվությամբ կարող է սեռական կյանքով ապրել, բայց չպետք է հղիանա մինչև 18 տարեկան:
Եվրոպական «արժեքներից» է նաև այն, որ պարսավանքի կենթարկվի ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդը, եթե հաճոյախոսի կնոջը, բայց հոմոսեքսուալությունը ուղղակի կամ անուղղակի քարոզելը չի քննադատվում, այլ շատ սովորական է ընդունվում:
Հարց է առաջանում: Մենք այսպիսի՞ն ենք պատկերացնում ազատությունը:
Հ.Գ. Չնայած սա կարող է նորություն չլինել ոմանց համար, բայց որոշեցի գրել: Առաջիկայում էլի կգրեմ այդ «արժեքների համար»: