1in.am-ը գրում է.
Ugg ընկերությունը կոշիկների պաշտոնական թեմատիկ հավաքածու է թողարկել՝ նվիրված «Աստղային պատերազմներին», գրում է The Los Angeles Times-ը: Հավաքածուն մշակվել է Lucasfilm-ի հետ գործընկերության շրջանակներում: Այն անվանվել է Star Wars X Ugg և վաճառքի է հանվել մայիսի 4-ին, երբ աշխարհում նշվել է «Աստղային պատերազմների» օրը:
Հավաքածուն բաղկացած է 8 մոդելից (3-ը՝ տղամարդու, 2-ը՝ կանացի, 2-ը՝ երեխաների, մեկը՝ նորածինների համար): Բոլոր ուգգիները սև գույնի են, քանի որ դրանք ստեղծվել են ի պատիվ Դարթ Վեյդերի: Մեկ զույգն արժե 100-225 դոլար: Այդպիսի կոշիկ կարելի է ձեռք բերել ԱՄՆ-ում Ugg-ի որոշ խանութներից և այդ ավստրալական ընկերության կայքում:
2015 թ. ծրագրվում է «Աստղային պատերազմների» մյուս հերոսներին ևս նվիրված ուգգիներ թողարկել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1614230.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել