11150621_941513519233404_2502882634037885106_n

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն վարդերը, ու ճռվողյունը թռչունների ավելի ու ավելի ձայնեղ է… Արմինեի ջանքերով, իմ խրախուսմամբ-նյութական աջակցությամբ, տիկին Շողիկի մասնագիտական խորհրդատվությամբ, պատշգամբը հարմար ուսումնական տարածք է Դավիթ Բլեյանի՝ երկրագործության այբուբենի յուրացման համար՝ արև, ջուր, գործիք, հող, սեր… իսկական փորձարարական տնտեսություն: Եվ այս ֆիլմն Արմինեի շատ խորհրդանշական է ու ոգևորիչ. համարեք մեր մայիսյան նոր բրենդը, ազատեք ունեցած բակերը, պատշգամբները՝ դարձրեք դրանք գործուն պարտեզ-լաբորատորիաներ:

Մեզ, մեր բնակավայրերին, բնակարաններին, մեր Բանգլադեշին, կրթահամալիրին շատ են պակասում խնամած-մշակած ծաղկաթմբերը, ծաղկունքը, ծաղկային լուծումները… Անծաղիկ ֆիզիկական միջավայրը, որ հաստատվել է մեզանում, պիտի բեկվի մեր անհատական-ընտանեկան ծաղկասեր գործունեությամբ… Մեր լավ բարեկամ ճարտարապետ Համլետ Խաչատրյանը՝ մեր գնահատելի խորհրդատուն, ամեն անգամ այցելելով-գոհանալով միջավայրի ընդարձակման-կանաչապատման արդյունքներով, չի հասկանում, թե ինչու է ծաղիկը քիչ, Նունե Մովսիսյան ջան, որ 15 հոգով, սքանչելի է, ապրում եք ձեր ստեղծած ալպերում…

– 2000 սեբաստացի տարատարիք, ամեն մեկն ամեն օր մի ծաղիկ չի՞ տնկում-խնամում, չի առաջադիմո՞ւմ,- վրդովվում է Համլետը Խաչատրյանը:
Իմ ընկերոջ այցն ուշացնում եմ. ի՞նչ կասի-կտեսնի, նույն հանդիմանությո՞ւնը (ցանկությո՞ւնը) կլինի… Որքան էլ կա փոփոխություն, բայց չկա բեկում. մայիս ամսվան շատ է սազում-համապատասխան ծաղկաբումը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել