photodune-6701887-beautiful-mother-pushing-baby-stroller-in-park-m1in.am-ը գրում է.

Save the Children բարեգործական կազմակերպությունը հրապարակել է մայրերի համար առավել բարենպաստ երկրների վարկանիշային աղյուսակը, որում ներառված է 179 երկիր։

Հայաստանը զբաղեցնում է 103-րդ տեղը։ Անցած տարի Հայաստանը եղել է 95-րդ տեղում։

Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 5 հիմնական գործոններ՝ հղի կանանց ու ծննդկանների մահացության մակարդակը, մինչև 5 տարեկան երեխաների առողջությունն ու մահացության մակարդակը, կրթության մակարդակն ու մատչելիությունը, կանանց տնտեսական ու քաղաքական կարգավիճակը։

Նշվում է, որ Հայաստանում մայրական մահացությունը կազմում է 1800 հոգու հաշվով մեկ դեպք։ Կանանց ներկայացվածությունն ազգային կառավարությունում կազմում է 10.7 տոկոս։ Մինչև 5 տարեկան 1000 երեխայի հաշվով մահացությունը կազմում է 15.6 տոկոս:

ԱՄՆ-ը 33-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 56-րդ։ Մայրության համար բարենպաստ պայմաններով առաջատարներն են Նորվեգիան, Ֆինլանդիան և Իսլանդիան։ Երկրորդ տարին անընդմեջ Սոմալին զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել