ՖԻՖԱ-ն հրապարակել է 2012թ. «Ոսկե գնդակի» հավակնորդների՝ 23 հոգուց բաղկացած ցուցակը: Ինչպես սպասվում էր, մեծ թիվ են կազմում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները: Նոյեմբերի վերջում հայտնի կդառնա առաջատար եռյակը, իսկ հաղթողը կհայտարարվի 2013թ. հունվարի յոթին՝ Ցյուրիխում կայանալիք Գալա համերգի ժամանակ:
Նշված ցուցակից պետք է ընտրեն աշխարհի 209 հավաքականների մարզիչներն ու ավագները, ինչպես նաև կհաշվառվեն France Football-ի կողմից 49 լրագրողների միջև անցկացվող քվեարկության արդյուքնները:

Սերխիո Ագուերո (Արգենտինա, Մանչեսթեր Սիթի)
Մարիո Բալոտելլի (Իտալիա, Մանչեսթեր Սիթի)
Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Ռեալ Մադրիդ)
Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա, Յուվենտուս)
Սերխիո Բուսկետս (Իսպանիա, Բարսելոնա)
Իկեր Կասիլյաս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ)
Դիդիե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար)
Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, Ատլետիկո Մադրիդ)
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, Միլան և ՊՍԺ)
Անդրես Ինիեստա (Իսպանիա, Բարսելոնա)
Լիոնել Մեսսի (Արգենտինա, Բարսելոնա)
Մանուել Նոյեր (Գերմանիա, Բավարիա)
Նեյմար (Բրազիլ, Սանթոս)
Մեսութ Օզիլ (Գերմանիա, Ռեալ Մադրիդ)
Խերարդ Պիկե (Իսպանիա, Բարսելոնա)
Անդրեա Պիրլո (Իտալիա, Յուվենտուս)
Սերխիո Ռամոս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ)
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, Ռեալ Մադրիդ)
Ուեյն Ռունի (Անգլիա, Մանչեսթեր Յունայթեդ)
Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, Մանչեսթեր Սիթի)
Ռոբին վան Պերսի (Հոլանդիա, Արսենալ և Մանչեսթեր Յունայթեդ)
Խաբի Ալոնսո (Իսպանիա, Ռեալ Մադրիդ)
Խավի Էռնանդես (Իսպանիա, Բարսելոնա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել