1860թ-ին՝ մի քանի շաբաթ առաջ, նախքան ԱՄՆ ժողովուրդը նախագահ ընտրեց Լինքոլին, նա ստանում է մի նամակ 11 տարեկան Գրեյս Բեդելլից։
Նամակում աղջնակն ասում էր, որ սատարում է նախագահի թեկնածու Աբրահամ Լինքոլնին, իր հարազատներին, ծանոթներին ու ընկերներին ևս կհորդորի, որպեսզի իրենց ձայնը տան հենց նրան և խորհուրդ է տալիս դեռ նախագահի թեկնածու Աբրահամ Լինքոլնին մորուք պահել։
Այդ ժամանակ Լինքոլնը շատ նիհար ու մաքուր դեմք ուներ, սափրված։
Աղջիկն այն համոզմանն էր, որ մորուքը կօգնի ընտրություններում հաղթել, որովհետև աղջիկները, կանայք սիրում են, երբ տղամարդը սափրված չի լինում, և կանայք իրենց ամուսիններին կհամոզեն, որպեսզի իրենց քվեն տան հենց նրան։
Նախագահի թեկնածուն պատասխանում է աղջնակի նամակին, սակայն ոչինչ չի խոստանում, բայց, այնուամենայնիվ, մորուք է պահում։
Ողջ ԱՄՆ-ով նախընտրական քարոզարշավ անելուց հետո, երբ ավարտվում են նախագահական ընտրությունները, և Աբրահամ Լինքոլնը դառնում է ԱՄՆ 16-րդ նախագահ, Լինքոլնն այցելում է Գրեյս քաղաքը, փնտրում է և գտնում այդ աղջնակին, համբուրում և խոստովանում, որ իր ներկայացուցչական մորուքի և հաղթանակի համար հենց նրան է պարտական։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել