Բրիտանական Daily Mail-ը անգլիական ֆուտբոլի վիճակի մասին իր հոդվածում, որի հիմնական մեսիջն այն է, որ անգլիական ֆուտբոլը անկում է ապրում, մեզ համար շատ հաճելի անդրադարձ է կատարել մեր ազգի հպարտություն Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածագիրը գրում է, որ իրենց հավաքականում չկա Անդրես Ինիեստա, Անդրեա Պիրլո, չկա Քրիստիան Էրիկսեն և չկա Հայաստանի լավագույն խաղացող Հենրիխ Մխիթարյան: Այստեղ մի ամբողջ պարբերություն նվիրված է Հենոյին, որտեղ պատմում է, որ նա Հայաստանի 2009 թ.-ի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ անցած մրցաշրջանում լավագույնն էր «Շախտյոր»-ի կազմում: ՈՒԵՖԱ-ն նրան ընդգրկել էր Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Նա լավագույն ռմբարկուն էր նաև Եվրո-2012-ի ընտրական փուլի B խմբում, որտեղ Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` հաղթելով Սլովակիայի հավաքականին` 4-0 հաշվով: «Դիտելով Մխիթարյանի խաղը` հասկանալի է դառնում, թե մենք ինչքան ենք անկում ապրել», -գրում է հոդվածագիրը:
Հ. Գ. Հպարտ եմ, որ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ Daily Mail-ը մի քանի անգամ իր հոդվածում նշում է Armenia բառը. Հենոն քիչ-քիչ ի կատար է ածում իր և մեր երազանքը: Շնորհակալ եմ, քեզ, Հենրիխ: