Պահանջվում է՝ 0.8 լ կաթ, 200գ գլազուր-կակաո, 20գ քերիչով անցկացրած շոկոլադ, սառույցի կտորներ։
Կակաո-գլազուրի համար - 100մլ կաթ, 100մլ ջուր, 100գ շաքարավազ, 10գ եգիպտացորենի ալյուր, 50գ կակաո։
Պատրաստման եղանակը։ Ջուրը և գլազուրի համար նախատեսված կաթը միացնել իրար, լցնել ալյուրը, կակաոն և եռացնել։ Առանձին թասի մեջ լցնել շաքարավազը, կաթը, կակաոյի զանգվածը, ապա ստացված գլազուրը հասցնել եռման աստիճանի։ Հանել կրակի վրայից, սառեցնել, հարել հարիչով և լցնել գավաթների մեջ։ Մատուցելիս զարդարել շոկոլադով։
Հ. Գ. Բարի վայելում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3762574233669
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել