ShowImage1in.am-ը գրում է.

Եգիպտական իշխանությունները հետաքննում են «18+» ժանրի ամերիկացի դերասանուհի Կարմեն դե Լուսի գործունեությունը, ով Twitter-ի իր օգտահաշվում բուրգերի ֆոնին ինտիմ բնույթի լուսանկարներ է հրապարակել, տեղեկացնում է mignews.com-ը:

Սակայն Կահիրեին վրդովեցրել է ոչ թե ամերիկուհու անվայել պահվածքը, այլ այն, որ տարածքում ավտոբուսներ կամ մարդիկ չեն երևում, ինչից կարելի է եզրակացնել, որ նա «զբոսաշրջային Մեքքայում» գտնվում է այցելությունների համար արգելված ժամանակ:

Նշվում է, որ սկզբում լուրեր էին տարածվել, որ աղջիկը լուսանկարներից բացի, բուրգերի և սֆինքսի ֆոնին ինտիմ տեսանյութ է նկարահանել, սակայն նա հերքել է այդ տեղեկատվությունը՝ հավատացնելով, որ նրա ջանքերի պտուղը միայն լուսանկարներն են, քանի որ «նա հարգում է եգիպտացիների սրբությունները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել