Ակնհայտ է, որ հայաստանյան իրականությունում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային և այլ գործոններով պայմանավորված կա մի տեսակ ատելության ավելորդ չափաբաժին թե՛ անձանց միջև, թե՛ հասարակության տարբեր շերտերի, թե՛ քաղաքական կազմակերպությունների, թե՛ սոցիալական տարբեր բևեռներում հայտնվածների՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված և այլն:
Ատելության հիմնահարցին վերաբերվող վերլուծությունից մի մաս՝ ըստ Ֆրոմի, որը, կարծում եմ, կտա որոշ հարցերի պատասխաններ։
«Կյանքն ունի իր սեփական դինամիկան. մարդը պետք է աճի, իրեն դրսևորի և ապրի իր կյանքը: Երբ այդ միտումը ճնշվում է, այն էներգիան, որն ուղղված էր կյանքին, անկման է գնում և վերափոխվում ավերածությունների ուղղված էներգիայի: Այլ կերպ ասած` կյանքի ձգտումը և ավերածություններ գործելու հակումը միմյանցից անկախ գործոններ չեն, այլ փոխադարձ կապվածության մեջ են: Կյանքի ձգտումը որքան մեծ դրսևորումներ է ունենում, որքան կյանքը լիարժեք է իրացվում, այնքան թույլ են ավերածության միտումները, կյանքի ձգտումը որքան շատ է արգելակվում, այնքան մեծ է ավերածություններ գործելու հակումը: Ավերածությունը չապրած կյանքի արդյունքն է: Կյանքը ճնշող անհատական կամ սոցիալական պայմաններն առաջ են բերում ավերածություններ գործելու ձգտում, որոնք կուտակվում են մի ամբարի մեջ, որտեղից դուրս են հորդում արդեն որպես ավերիչ միտումներ` ուղղվելով թե՛ սեփական անձի և թե՛ այլոց վրա»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/816613325096531?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել