1in.am-ը գրում է.
Բրիտանացի բուքմեյքերները ռեկորդային՝ մեկ միլիոն ֆունտ են վճարել այն խաղացողներին, ովքեր գուշակել են Քեմբրիջի դուքսի և դքսուհու դստեր անունը, ում Շարլոտա են անվանակոչել: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Ladbrokes բուքմեյքերական գրասենյակը, գրում է TASS-ը:
Ֆիրմայի մասնագետների տվյալներով՝ հենց Շարլոտան է վերջին օրերին դարձել տոտալիզատորի խաղացողների ամենաշատ կրկնվող գուշակած անունը: Այլ անունների թվում նշվում են Էլիսն ու Օլիվիան:
«Աղջկա ծնվելու պահից նրանց թիվը, ովքեր համոզված էին, որ երեխային Շարլոտա կանվանակոչեն, զգալիորեն աճել է,- հայտնել է Ladbrokes-ի ներկայացուցիչ Ջեսիկա Բրիջը:-Արդյունքոմ, դրույքները նվազել են 3-ը 1-ին այն դեպքում, երբ Քեյթը նոր էր հայտարարել իր հղիության մասին, այդ ցուցանիշը 25-ը 1-ին էր կազմում»:
Հաղորդվում է, որ միայն վերջին երկու օրերին բուքմեյքերները 20 հազար դրույքներ են ընդունել նորածին արքայադստեր անվան վերաբերյալ: Դա ավելի շատ է, քան մայիսի 7-ին կայանալիք համընդհանուր խորհրդարանական ընտրությունները, ընդ որում՝ որոշ խաղացողներ վեցանիշ գումարներ են առաջարկել: