Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող այն տունը, որտեղ 17 տարի ապրել է Վիլյամ Սարոյանը, հանվել է աճուրդի: Առնվազն տարօրինակ է, որ ԱՄՆ-ում, որտեղ ապրում են միլիոնից ավել հայեր, նրանց թվում պաշտոնական միլիարդատերեր, մեծ թվով մեծահարուստներ, չեն գնում այս տունը, որպեսզի այն դարձնեն տուն-թանգարան: Մի քանի օր առաջ ամերիկահայ մեծահարուստ Վահագն Հովնանյանը կոչ էր անում Հայաստանում եկեղեցիներ կառուցելու փոխարեն գործարաններ կառուցել՝ ի նկատի ունենալով մեծ բարեր Սամվել Կարապետյանին, ով ֆինանսավորոում է Երևանի կենտրոնում կառուցվող նոր եկեղեցին, և ով, ի դեպ, Հայաստանում նաև բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել: Այժմ ես կոչ եմ անում պարոն Հովնանյանին գնել այն տունը, որտեղ ապրել է Վիլյամ Սարոյանը, և վստահ եմ, որ եթե այդ տունը լիներ Ռուսաստանում, կամ Սամվել Կարապետյանն ապրեր ԱՄՆ-ում, նա հաստատ կգներ այդ տունը և կդարձներ տուն-թանգարան:
ԱՄՆ-ում կայացած հայերը շատ են, և նման դեպքերում նրանք պետք է գործով ցույց տան իրենց սերը դեպի հայկական գործոնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/799551330113944?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել