sana.sy-army3-620x330-620x3301in.am-ը գրում է.

Երկուշաբթի Դամասկոսի հյուսիսային Ռուկն-Ալ-Դին թաղամասում ահաբեկիչների խումբ է ոչնչացվել։ Ինչպես հայտնում է SANA գործակալությունը՝ Սիրիայի անվտանգության ուժերն անցկացված գործողության ընթացքում թույլ չեն տվել գրոհայիններին մայրաքաղաք ներթափանցել։

Դիվերսիոն խմբի բոլոր անդամները ոչնչացվել են, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչության հետևանքով վնասվածք է ստացել 6 մարդ։

Ականատեսների վկայություններով՝ պայթյունից հետո փոխհրաձգության ձայներ են լսվել բանակային մատակարարումների և նյութատեխնիկական աջակցության հարցերով վարչության շենքի մոտ։ Al Jazeera-ն հայտնում է, որ վիրավորվել է վարչության պետը՝ բրիգադի գեներալ Մուհամմադ Իդը։ Նա հոսպիտալացվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել