Փոթորկվի՛ր, հոգի՛ս, մեղմ ալեկոծվի՛ր հոգնած ու մերկացած իմ ցավին, մրմռացող վերքերս մեկ առ մեկ համբուրի՛ր, շոյի՛ր, հոգնած գլուխս թո՛ղ ննջեցնեմ քո կրծքին, անմեղ իմ ուրվականը թո՛ղ նետեմ մի հեռու տեղ ու անվերջ մերկացած, դատարկված՝ մի քիչ տաքանամ քո անտես  գրկում:

 Սփոփի՛ր ցավս, ա՜խ հոգիս, մեղմացրո՛ւ կյանքս, ա՛ռ ամեն բան, միայն թե սփոփի՛ր, մի քիչ թող դառնացած համտեսվեմ, համտեսեմ քո բույրը, մի քիչ արտասվեմ ու անձրևի նման անվերջ հորդամ, ցավս մեղմացնեմ, միայն թե սփոփի՛ր, մի քիչ շոյի՛ր, ես էլ եմ հոգնած, ես էլ եմ սառած:
Աչքերիցս կաթում է մի դառնություն, անձրևի նման մեղմ օրորվում է այտերիս, ես քեզ սիրում եմ, իմ հեռվում մնացած կարոտ, ինչքան հեռու իմ հեռուն, այնքան անհաս, կյանքս չի հերիքում՝ հասնեմ ինքս ինձ, միայն թե մի քիչ սպասիր, իմ սեր, ես ինքս հասնեմ ինձ, ու նոր բռնեմ քո ճամփան, ա՜խ իմ հեռվություն, ա՜խ իմ հեռավորություն, ա՜խ իմ սեր:

Հեքիաթ է ամեն բան, մի քիչ ներկայացված  մի բեմադրություն, ուր սիրողի դերը իմն է, իսկ քո դերը լոկ մի մենություն է, քո դերը, սիրելիս, մի խառնվածք է, քո դերը դե՛ր չէ, այլ ավարտված մի պատմություն, ես եմ քո հեքիաթը գուցե սպասվա՞ծ, գուցե գիշերվա՞ կամ չգիտե՛մ, գուցե լոկ հեքիա՞թ՝ հեռվում մնացած ու կարոտից դարձած:
Կյանքս դարձել է անավարտ հեքիաթ: Թվում է, թե ամեն ինչ հենց նույն վայրկյանին ու հենց  հիմա կավարտվի, բայց դա թվում է միայն ........... Անորոշ ցավով լցված հոգիս անվերջ այս պատից այն պատ եմ տալիս, որ մի քիչ գժված կյանքս մի փոքր սթափվի, բայց պատերն անգամ ցավում են, ցավում են անգամ ձայները լուռ, չ՛ի ցավում միայն իմ ցաված հոգին, քանզի ցավից առավել էլ ինչո՞վ ցավա, նա անվերջ է ցավում, այլ ո՛չ թե պահի տակ:
Իսկ ո՞րն է ցավն իմ, սիրո կուրո՞ւստ: Ա՜խ չէ, չհավատա՛ք ես միայն սիրուց չեմ ցավում կամ կորստից, ես նաև ինքս ինձանից եմ ցավում, խելագարի պես մեկ - մեկ այնպես եմ սիրում, որ սիրո լեզվով անգիր եմ ասում ներսս կուտակված կարոտն անսահման, բայց ոչ ոք չի լսում, նայում են անվերջ ու անվերջ լռում: Նայելով էլ երբեք չեն լսում, գուցե կյանքս դարձել է թափառ մի ծաղրածու, որ ցավ է ժպտում, որ ցավից շինված դերեր է տանում, իսկ մարդիկ անխոս նայում են ու հրճվում :


Գրկում եմ ինքս ինձ, լռության դառը անկյունում պատսպարվում, փախչում ամենքից:
Լուռ հեկեկում եմ, ցավացած աչքերիցս մեղմ մեկ հանդարտ, մեկ ուժգին դառն արցունքներ են գահավիժում, լցվում են մարմնիս վրա, անցնում սրտիս վրայով ու հասնում  հոգուս: Դառն է չէ՞, կյանքը, երբ ոչ մի բույր, երբ ոչ մի  համ չկա այս կյանքում:
Ցավում եմ, բայց հարց է ծագում` ինչի՞ց եմ ես այսքան ցավում, և իրոք հրաշք է կյանքը, հրաշք մի հեքիաթ, երբ բացվում է գիրքը այդ, մեկ բառով է հեքիաթն սկսվում` լինում է չի լինում:
Իսկ իմ կյանքի հեքիաթն դառն է սկսվում, բացվում է էջը ու մեղմ արտասանում` իսկ որտե՞ղ հեռուն լինում, իմ հեքիաթը կորած է թվում,ի՞նչ է այդպես հեքիաթ է լինում, որ ոչ թե սկսվի «Լինում է, չի լինում», այլ սկսվի «Որտե՞ղ է հեռուն լինում»: Փախչում են ամենքը ինձանից ոչ թե մարմնով ու իրենց տեսքով, այլ փախչում են իրենց հոգով, վախենում են որ վարակվեն, ավելին մարդիկ ցավից չեն վարակվում, ցավից ցավում են մի պահ, մի քիչ մա՛րդ եղեք, մի պահ ցավացե՛ք, որ ամբողջ կյանքիս ցավը մի քիչ մեղմանա, դա էլ կիսե՛ք, թե հացս կիսում եք, ցավ էլ կիսե՛ք, մեկ-երկու վայրկյան ավել չկիսեք, մի պահ էլ ցավիս հացը կերե՛ք, մի պահ էլ ինձ մի-երկու վայրկյան կյանք տվեք :

Լինել երջանիկ. դա էի կամենում, բայց ինչի՞ համար, թե կհերքեք, կասեք՝ երջանիկը ցավ չի զգում, չ՛է սուտ է, նա էլ երջանկության ցավն է զգում: Լինե՛լ երջանիկ, բայց ինչի՞ համար, արդյոք մի պահ ժպտալու համար երջանկանա՞լ է պետք: Չ՛է, դա էլ է սուտ, ո՞ւմ է պետք այդքան երջանկություն, երբ անիմաստ է ամեն բան, իսկ եթե իմաստ ունենար, հավատացե՛ք՝ ես ցավս կթողնեի ու կերջանկանայի: Իսկ ցավս կոփում է ինձ, իսկ երջանկությունը կտար նրբություն, ո՞վ է ասել, որ երջանկությունը արտայտվում է լոկ ժպիտով ,ոչ եթե երջանիկես ուրեմն սիրել չես կարող ,քանզի երջանկությունը փակում է ամեն դուռ, տալիս պատրանք ու մի մեծ սուտ:
Գուցե դա ասո՞ւմ եմ անհուն նախանձից, բայց ո՞ւմ նախանձեմ, ո՞վ է երջանիկ :
Կարոտ, նորից դու, իմ ապակու վրա քո անտեսնելի հետքն եմ զգում, հոգուս խորքում քո տեղն եմ զգում, թե ինչպես ես անվերջ կրծում, մաշում հոգիս :


Դու սպանում ես, սակայն քո սպանդից ոչ ոք չի մեռել, այլ արթուն կյանքում սպանված է մնացել, ո՞վ է ասել, որ մահն է սպանում, սո՛ւտ է: Ավելի լավ է մեռած ու քարացած մի մարմին լինեմ, քան թե սպանված ես անվերջ ապրեմ,cավելի լավ է հողում փտեմ, քան թե շնչեմ, սակայն մահացած:
Անվերջ է ամեն բան, անվերջ մի նկար, այդ նկարին նայելով հոգիս իր վրձին առած նկարում է մի ուրիշ կյանք, ուր կապված են  ձեռքերս, ուր կապված ոտքերս էլ չեն շնչում, շնչում է միայն կյանքը, միայն այդ կյանքը, ուր անվերջ ու նորից անվերջ ցավում է հոգիս:
Քիչ-քիչ հանգչում եմ, ո՞րն է իմաստը այս անվերջ խաղի, ապրել ու տեսնել, բարձրանալ մի թվացյալ գագաթին, ու ինքնդ քո դարդից քեզ ցած նետես, ս՞ա է կյանքը, թե չ՞է, եթե այո ուրմեն ԲԱՐՈՎ ՄՆԱՍ կյանք:

Մնա՛ հեռվում, չհպվե՛ս ինձ, քո մեղմ բույրի թակարդն եմ ես ընկել, մնա՛ հեռվում: Թող բարևի փոխարեն ասեմ` մնաս բարով ,մնա՛, մնա՛ հեռվում, ես հգոնել եմ քեզ սիրելուց, մնա հեռվում, ինչպես մի երազ, ավելի լավ է քեզ երազել, քան թե սիրել: Թակարդն եմ ընկել ինքս իմ ոտքով ու հավերժ կապնվել սիրո ցավով:
Ո՞ւմ կիսեմ հոգնած հոգիս, ո՞ւմ պատմեմ լռակյաց ցավը իմ, ում հետ տառապեմ, չէ՛, ոչ ոքի, չկա՛ ցանկություն, ոչ մի ցանկություն, չէ՛, մի բան էլ կա. սուտ է անգամ սիրելը, ես տառապում եմ այդ սիրուց, էլ ինչո՞ւ սիրել նորից, դա էլ չեմ կամենում:
Ա՜խ տե՛ս հոգիս, ինչ է կատարվում, փարվի՛ր ինձ, մի քիչ տաքացրու, միշտ էլ ցուրտ է եղել, բայց այս անգամ ուզում եմ քո ջերմությունը զգալ, այլևս չսիրել, չտառապել, չզգալ, միայն տաքանալ ու անվերջ խորհել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել