artur_aleksanyan1in.am-ը գրում է.

Ինչպես հայտարարել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (United World Wrestling) նախագահ Նենադ Լալովիչը, հունահռոմեկան ոճի ըմբշմարտում մի քանի փոփոխություններ են նախատեսվում, որոնք մարզաձևի գոտեմարտերը տեխնիկապես առավել գեղեցիկ, դիտարժան ու գրավիչ կդարձնեն:

Այս փոփոխությունները հսկվելու են միջազգային ֆեդերացիայի մարզչական և մրցավարկան հանձնախմբերի կողմից: Դրանք առաջին անգամ փորձաքննություն կանցնեն առաջիկա օրերին՝ մայիսի 6-10-ը Դոհայում (Քաթար) կայանալիք ըմբշամարտի Ասիաի առաջնությունում և մայիսի 6-8-ը Հավանայում (Կուբա) տեղի ունենալիք համաամերիկյան երիտասարդական առաջնությունում:

Հաջողության դեպքում փոփոխությունները կսկսեն կիրառվել բոլոր միջազգային մրցաշարերում: Իսկ այդ փոփոխությունները ներառում են ՝ տուգանքների ավելացում ոչ կանոնակարգային գործողությունների համար, «push-outs», գոտուց հեռանալու դեպքում տրվող միավորի շնորհման բացատրությունն ու 5 միավորանոց հանրահայտ գցման վերադարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել