Վերջին մեկ տարում Հայաստանի իշխանություները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կտրուկ փոխել են իրենց գործելաոճը: Թույլ տալով քաղաքացուն ազատ արտահայտել իր բողոքի ձայնը, իսկ որոշ դեպքերում անգամ արձագանքելով ու լուծում տալով խնդիրներին՝ նրանք ստեղծել են ժողովրդավարության մի պատրվակ, որը կարելի է բնութագրել՝ «Բողոքիր ինչքան և ինչից կարաս, կլուծենք, որքան և որը պետք է մեզ»: Սակայն, այնուամենայնիվ, խնդիրների լուծումները չեն տրվում արդարության սկզբունքներին համահունչ, լուծումները տրվում են պատրվակի ֆոնը պահպանելու համար: Իսկ ամենացավալին այն է, որ քաղաքացին, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր մեկ իրավունքը, կարծես թե բավարարված է: Մնում ա սպասել և տեսնել՝ որքանով է քաղաքացուն բավարարելու այդ իրավունքի իրականացումը, երբ Հանրապետությունում հերթական անգամ բարձրանա գազի սպառման գինը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/425603984155014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել