1in.am-ը գրում է.
Բելառուսի ձեռնարկությունները այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստան կատարած արտահանումներից ունեցել են 900 մլն դոլարի կորուստ: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Կոբյակովը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում:
Կառավարության ղեկավարը հաստատել է երկրի մտադրությունները՝ իր ապրանքների մատակարարումներն ավելացնել այլ երկրներում, որպեսզի կախված չլինեն Ռուսաստան արտահանումից:
Մասնավորապես՝ իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել մինչև 5 մլրդ դոլարի հասցնել Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան և Ինդոնեզիա մատակարարումները՝ հավելել է վարչապետը:
Ավելի վաղ նա նշել էր, որ ռուսական ուղղությամբ աշխատելը դժվարանում է, քանի որ տնտեսական ծանր վիճակը ստիպում է Ռուսաստանին պաշտպանել իր արտադրողներին՝ չնայած ԵՏՄ նորմերին։