1in.am-ը գրում է.
1929-ի մայիսի 4-ին Բրյուսելում ծնվել է Օդրի Հեփբերնը: Նա Ջոն Վիկտոր Ռասթոմի և բարոնուհի Էլլա Վան Հեեմսթրի միակ դուստրն էր՝ գրում է Calend-ը:
Հեփբերնը կինոաշխարհում է հայտնվել 1948-ին՝ խաղալով փոքրիկ դերեր: 1953-ին նա տեղափոխվել է Հոլիվուդ՝ նկարահանվելու «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում: Այդ դերի համար նա արժանացել է «Օսկար»-ի:
Դերասանուհին ևս 4 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի:
1960-ին Մել Ֆերերի հետ ամուսնությունից ծնվել է Հեփբերնի որդին՝ Շոնը: Ֆերերի հետ ամուսնալուծությունից հետո 1968-ին Օդրին ամուսնանում է իտալացի հոգեբան Անդրեա Դոտիի հետ: Մեկ տարի անց ծնվում է նրանց որդին՝ Լյուկան:
Դերասանուհու վերջին աշխատանքը Սթիվեն Սփիլբերգի «Միշտ» ֆիլմում էր:
Օդրի Հեփբերնը մահացել է 64 տարեկանում՝ 1993-ի հունվարի 20-ին, Շվեյցարիայի փոքրիկ քաղաքում։ Նա մահացել է աղիքային քաղցկեղից: