Նուրբ և փափուկ տորթ շերտավոր խմորից՝ խտացրած կաթով կրեմով, պարզապես հալվում են բերանի մեջ:
Բաղադրությունը`
Շերտավոր խմոր խմորիչով 1 տուփ (470 գրամ)
Կարագ 100 գրամ
Խտացրած կաթ կես բանկա
Մեկ կիտրոնի կեղև
Ընկույզ զարդարելու համար - ըստ ցանկության
Պատրաստման եղանակը`
1.Շերտավոր խմորի մեկ տուփում կա 2 քառակուսի շերտ. յուրաքանչյուրը գրտնակել մեկ ուղղությամբ, մինչև ուղղանկյունաձև տեսք ստանա:
2. Յուրաքանչյուրը ուղղանկյուն կտրել 4 մասի, այսպես ստանալ 8 շերտ:
3. Տապակի վրա գցել թուղթ՝ թխելու համար և խմորը դնել տապակի վրա:
Թխել 180 աստիճան ջեռոցում 15 րոպե, մինչև դառնա ոսկե դարչնագույն:
4. Քանի դեռ շերտերը թխվում են, պատրաստենք կրեմը:
Մանր քերիչով քերել կիտրոնի կեղևը:
5. Սենյակային ջերմաստիճանի կարագը խառնել խտացրած կաթին և կիտրոնի կեղևին: Լավ խառնել:
6. Քսել այս կրեմն արդեն սառած խմորին՝ յուրաքանչյուր անգամ թեթև սեղմելով շերտերը:
7. Վերջին շերտին կրեմ չքսել, տորթի վրա դնել որևէ ծանր բան և տեղափոխել սառնարան 1 ժամ:
8. Դրանից հետո տորթը հանել սառնարանից, վերևի շերտին քսել կրեմը, զարդարել ընկույզով և նորից տեղափոխել սառնարան մոտ 1 ժամով:
Ինչպես պատրաստել շերտավոր խմոր խմորիչով
Ալյուր - 500 գրամ
Չոր խմորիչ - 7 գրամ
կամ թարմ խմորիչ - 20 գր
Կաթ - 250 մլ
Շաքարավազ - 80 գ
Մարգարին կամ կարագ - 250 գրամ
Աղ - 1 պտղունց
Վանիլին - 1 պտղունց
կամ կիտրոնի կեղև - 1 թեյի գդալ
Պատրաստեք բոլոր բաղադրիչները:
Կարագը կամ մարգարինը փափկեցրեք (սենյակային ջերմաստիճանի):
Խմորիչը լցնել կաթի մեջ, թողնել, որ լուծվի:
Ալյուրը մաղել, խառնել շաքարավազի և վանիլային շաքարավազի հետ:
Արդեն լուծված խմորիչին ավելացնել 50 գրամ մարգարին կամ կարագ, խառնել:
Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմոր հունցել, թողնել, որ հանգաստնա խմորը: Դնել մի զով տեղում:
200 գրամ կարագը կամ մարգարինը գրտնակել, դնել մագաղաթյա թղթի վրա փակել և դնել սառը տեղ, որպեսզի խմորի հետ նույն ջերմաստիճանի դառնան:
Խմորը բացել ուղղանկյունաձև 1.5-2 սմ հաստությամբ, եզրերն ավելի բարակ լինեն, քան կենտրոնը: Մեջտեղում դնել կարագը և ծրարաձև փակել: Դնել սառնարանի մեջ 20 րոպե: Հետո խմորը բացել՝ աշխատելով կարագը շատ չտրորել: Խմորը երեք մասով ծալել:
Ստացված ուղղանկյունը շուռ տալ և նորից բացել, նորից երեք մասով ծալել և 20 րոպե դնել սառնարան: Այսպես բացել և սառեցնել ևս 2 անգամ: Պատրաստի խմորը բաժանել մասերի, ամեն մասը բացել 0.5-0.7 սմ հաստությամբ:
Բարի ախորժակ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/727317054063770/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել