1in.am-ը գրում է.
Քաշի ավելացումը կարող է միայնության վատ հետևանքը լինել, կարծում են ամերիկյան Օհայոյի համալսարանի գիտնականները: Հետազոտությունները ցույց են տվել, որ միայնակ կանայք մխիթարություն են գտնում ուտելու մեջ: Մասնագետների կարծիքով՝ սովի զգացումը միջոց է, որով օրգանիզմը ստիպում է մարդուն ընկերախումբ որոնել, քանի որ էվոլյուցիայի ընթացքում ուտելը առնչվել է մարդկանց հետ շփմանը, հաղորդում է rosbalt.ru-ն:
Շփման պահանջը մարդկային բնույթի հիմնական գծերից մեկն է, հետևաբար մարդիկ կարողեն իրենց քաղցած զգալ, եթե իրենց միայնակ են զգում: Հետաքրքիր է, որ միայնությունը քաղցած է դարձնում միայն հիհար կանանց, իսկ գերերի ախորժակի վրա չի ազդում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1612746.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել