1in.am-ը գրում է.
Բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային վերջին հրաժեշտը կտան Գերմանիայում, իսկ նրա աճյունափոշին, ինչպես ինքն էր ցանկացել և գրել իր կտակում, շաղ կտան Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինին։
Նրա խոսքով՝ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա միայն մտերիմների շրջանում։
Հիշեցնենք, որ Պլիսեցկայան մահացել էր սրտի կաթվածից՝ մայիսի 2-ին, Գերմանիայում։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1612767.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել