Երկու օր է՝ ինչ խոսում են, թե մահացել է աշխարհահռչակ մարզիկը՝ Վարդան Միլիտոսյանը: 
Երկու օր... 
Հավատացե´ք, որ հիմա ամբողջ աշխարհը պիտի այս լուրը լսելով սգար, ցնցվեր:
Քանի՜, քանի անգամ էր այս դյուցազնը մեր ու մեր երկրի պատիվը պահել: Քանի՜, քանի անգամ էր իր ախոյաններին սարսափի մեջ պահել։ Անանուն անգամ ամեն ինչ ասում էր... երբ հայտավորվում էին երկրների մասնակիցները:
Վստահ եմ՝ օտարազգի ցանկացած մարզիկի՝ թեկուզ մատը փուշ մտնելն արդեն էնքան կխոսեին, որ կսկսեր տիզի նման մտնել մաշկերիս տակ ու աննկատ ծծեր արյուններս: Շումախերը հիվանդացավ... Ամբողջ աշխարհի հեռուստառադիո ընկերությունները պարզապես արդեն իրենց համար սենսացիոն լուր էին դարձրել ամեն անգամ՝ խոսելով, թե Շումախերին տարան, Շումախերին բերին, արյունը փոխեցին, սրսկեցին, հաց կերակրեցին, շորերը փոխեցին, սկսեց խոսել, լաց եղավ և այլն և այլն...
Այսօր հողին կհանձնենք մեր լավագույններից մեկին... Նշում եմ՝ լավագույններից մեկին: Մենք դրանից կամ արդեն չունենք, կամ հաշվվում են մատների վրա...
Ափսոս, սիրելի Վարպետ... Հազար ափսոս... 
Տեսակիդ կորուստը հարված է ՀԱՅԻՍ բախտի ճակատին...
Դու այսօր քո տան մեջ ես, շրջապատված հարազատներով ու ընկերներով, քո ամեն ելույթին սպասող ու ծանրաձողը գլխիդ վերևում պահելու պահին քո համար աղոթող երկրպագուներով...
Ո՞ւր է կառավարական մոտեցումը, ինչո՞ւ էսպես աննկատ ես հեռանում մեզանից... Նեղացած ես, գիտեմ, բայց դու, դո՛ւ ես, Վարդա´ն, անկոտրում, կամքի ուժեղ դրսևորմամբ և ղամարդկային վճռակամությամբ:
Նեղացած ես, ՎԱՐՊԵ´Տ... Գիտեմ, գիտեմ, որ նեղացած ես: Երկրից, չէ՜... երկրից չես նեղացել, նեղացել ես անտարբերությունից... 
Հիշում եմ, ամեն անգամ երբ Գյումրի-Երևան, կամ հակառակ երթուղով ինձ սեփական մեքենայովդ տեղափոխում էիր... Ինչքան էիր պատմում, որ սուտ է, որ թերի է, որ կիսատ է, որ լիքը գործ կա անելու...
... Էհ... խոսելու, պատմելու, գրելու շատ բան կա... Ցավը խեղդում է...
Գնացիր ու մեզ միայն վառ հուշեր թողեցիր, իմ լավ ընկեր, իմ մեծ ընկեր, իմ երկրի հպարտություն... Օլիմպիական ու աշխարհի խաղերի իմ բազմակի չեմպիոն...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ´Ն ՔԵԶ, ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏ, ՔԵԶ ՓԱՌՔ ՈՒ ՊՍԱԿ...

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵԼ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝ https://www.youtube.com/watch?v=r02WcFjyAYo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել