Մի երիտասարդ շատ անհաջողակ էր սիրո հարցերում: Իրեն միշտ պատահում էին աղջիկներ, որոնք «այն» չէին: Մեկին նա տգեղ էր համարում, մյուսին՝ անմիտ, երրորդին՝ դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով՝ երիտասարդը որոշեց խորհուրդ հարցնել սպիտակաթույր իմաստունից:
Ուշադիր լսելով երիտասարդին՝ ալեհեր ծերունին պատասխանեց.
-Հասկանում եմ քեզ, քո դժբախտությունը իսկապես մեծ է: Սակայն ասա ինձ, ինչպե՞ս ես դու վերաբերվում քո մայրիկին:
Երիտասարդը շատ զարմացավ:
-Ի՞նչ կապ ունի իմ մայրիկը: Դե չգիտեմ… Նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում` իր հիմար հարցերով, հոգնեցնող հոգատարությամբ, բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել, թե սիրում եմ նրան:
Իմաստունը լռեց, գլուխը կախեց և շարունակեց զրույցը.
- Ինչևէ, ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի, և այն թաքնված է քո թանկարժեք Սրտի մեջ: Սիրո հարցերում քո բարեկեցության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում` մայրը: Ինչպես դու վերաբերվում ես նրան, այդպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է, ով իր հոգատար գիրկն է քեզ առել: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է, նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ, ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես, որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով, մեղմ ժպիտով և բարի խոսքով: Դու կտեսնես կանանց Ճշմարիտ: Ծնողների հանդեպ մեր վերաբերմունքը մեր երջանկության գրավականն է:
Երիտասարդը հարգալից խոնարհվեց իմաստունին և հեռացավ: Սակայն իմաստունը ևս մեկ, վերջին խորհուրդը տվեց հեռացող երիտասարդին.
- Փնտրի՛ր այն աղջկան, ով սիրում և հարգում է իր հայրիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել