1in.am-ը գրում է.
Մոտ 500 փախստականներ, հիմնականում` Էրիթրեից, Սուդանից և Եթովպիայից, 80 վրաններից բաղկացած 2 վրանային ճամբար են բացել Փարիզի կենտրոնում: Դրանց քանակությունը շարունակում է աճել: Այս մասին գրում է The Local-ը:
Առաջին ճամբարը տեղակայվել է Աուստերլից կանգառի մերձակայքում`Սենայի ափին, երկրորդը`Հյուսիսային կայարանի մոտ:
Ներգաղթյալները հույս ունեն, որ իրենց համար ավելի բարդ կլինի արտաքսել նման ճամբարներից: Դրա հետ մեկտեղ, նրանցից շատերը ծրագրում են հասնել Մեծ Բրիտանիա և Նորվեգիա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1612196.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել