![](/static/news/b/2015/05/264806.jpg)
Mediamonitor.am-ը գրում է.
1869 թվականի նոյեմբերի 17-ին Միջերկրական ու Կարմիր ծովերն իրար միացնող Սուեզի ջրանցքը պաշտոնապես բացվեց Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում շքեղ արարողության ժամանակ: Ավելի քան 15 տարի պահանջվեց ջրանցքը նախագծելու և կառուցելու համար, իսկ դրա շինարարությանը բազմիցս խոչընդոտել են քաղաքական կոնֆլիկտները, աշխատողների պակասը և նույնիսկ մահացու խոլերայի համաճարակը: Երբ վերջապես ավարտվեցին շինարարական աշխատանքները, 101 մղոն երկարությամբ ջրային ուղին մեկընդմիշտ փոխակերպվեց նավարկելի միջազգային ուղու՝ հնարավորություն տալով, նավերին խուսափել Աֆրիկայի ծայրամասերի շուրջը երկար ու վտանգավոր տարանցում կատարելուց:
- Ջրանցքի ծագումը վերագրվում է հին Եգիպտոսին
Ժամանակակից Սուեզի ջրանցքը Եգիպտոսում մարդկանց կողմից կառուցած ջրային ուղիներից ամենավերջինն է: Միջերկրական ու Կարմիր ծովերն իրար միացնող այս ջրանցքի նախատիպը ըստ հին աղբյուրների առաջինը կառուցել է Եգիպտոսի փարավոն Սենուսեթ Երրորդը հավանաբար մ.թ.ա. 1850 թվականին իսկ փարավոն Նեխո Երկրորդը և պարսիկ նվաճող Դարեհը նույնպես սկսել են նմանատիպ նախագիծ բայց հետագայում կիսատ են թողել այն: Ենթադրվում է, որ ջրանցքի շինարարական աշխատանքները ավարտվել են մեր թվարկության 3-րդ դարում՝ Պտղոմեոսյան դինաստիայի ժամանակ, և պատմական շատ գործիչներ, այդ թվում նաև Կլեոպատրան, ճանապարհորդել են այս ջրանցքի միջոցով: Ի տարբերություն ներկայիս Սուեզի ուղիղ ջրանցքի «Փարավոնների» անտիկ ջրանցքը անապատի միջով էր իր ճանապարհը հարթում դեպի Նեղոս գետը, որի միջոցով էլ միանում էր Միջերկրական ծովին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ